Երևանի ավտոբուսի վարորդներից մի քանիսը լրագրողների հետ զրույցում հայտնել են, որ վարորդների «WhatsApp»-յան խմբին է ուղարկվել աշխատանքից ազատված աշխատակիցների ցուցակը: Շատ վարորդներ, ցանկում կարդալով իրենց անունը, նշել են, որ՝ «ով խոսում է, ազատում են աշխատանքից»:
Հիշեցնենք՝ վարորդներն առավոտից գործադուլ են հայտարարել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավվում:
Ավելի ուշ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել էր, որ 18 վարորդ ազատվել է աշխատանքից: