«Վարդաշեն» ՔԿՀ–ից դատապարտյալ է փախել

Մարտի 22-ին` ժամը 07։10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ նկատել են, որ ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժը կրող (գործող իրավակարգավորումների համաձայն` նշված պայմաններում դատապարտյալը պահվում է առանց պահակախմբի), 1995թ. ծնված դատապարտյալը բացակայում է կացարանից։

Դեպքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանություն, ընթանում են օպերատիվ-որոնողական միջոցառումներ։

Գագիկ Շամշյանի տեղեկություններով, որոնվող դատապարտյալը Վայոց ձորի մարզի բնակիչ, 30-ամյա Միքայել Մուրադյանն է, ով դատապարտվել է ՀՀ քր. օր.-ի 194-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և այս տարվա փետրվարի 18-ից գտնվում էր Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։