«Վարդան Ղուկասյանը թող ժամանակից առաջ չընկնի, ամեն ինչ առջևում է»․ Կարեն Սարուխանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գյումրեցի պատգամավոր Կարեն Սարուխանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնին հավակնող Վարդան Ղուկասյանի գրասենյակի զառանցանքներն արդեն չափերն անցնում են։

Այն, որ 3 թեկնածուների խաբեությամբ Գյումրեցուց գողացած քվեները պատրաստվում են իրենցով անել` դա ըստ իրենց արդեն մարսել են, հլը մի բան էլ Գյումրեցիների ու Գյումրեցի պատգամավորների իրական բացահայտումները ծանր են տարել և ինչոր տեքստեր են բարբաջանքով գրում պատգամավորների մասին։
Վարդան Ղուկասյանը սկզբի համար պետք է կարողանա դառնալ համայնքի ղեկավար, հետո պետք է կարողանա նայել իրենից 1,7 անգամ շատ` 17188 վստահության քվե ստացած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու աչքերին։
Ժամանակից առաջ չընկնենք, դեռ ամեն ինչ առջևում է»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։