Վարդան Ղուկասյանը պահանջով դիմել է դատախազությանը

Այն մեղադրանքը, որն առաջադրվել է Գյումրու քաղաքապետին, դատախազությունը պետք է առաջադրի նաև այդ ժամանակաշրջանում պաշտոնավարած մարզպետներին։ Այս մասին դատարանում ասել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

«Մարզպետարանները վերահսկել են քաղաքապետարանի ամբողջ գործունեությունը և քաղաքաշինության բաժինը։ Ինչ փաստաթուղթ եղել է քաղաքապետարանում, երկրորդ օրինակը եղել է մարզպետարանում։

Նույն հոդվածով պետք է մեղադրեք նաև քաղաքաշինության նախարարին, ՏԿԵՆ և ֆինանսների նախարարներին, վերահսկողական ծառայության պետերին և վարչապետի աշխատակազմի վերահսկողության պետերին, Վերահսկիչ պալատին, որոնք տարին մի քանի անգամ ստուգել են քաղաքապետարանի գործունեությունը»,- ասել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։