Վարդան Ղուկասյանը հրաժարվել է ներկայանալ դատական նիստին

Ընթանում է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստը: Նիստին հրաժարվել է ներկայանալ Վարդան Ղուկասյանը: Ներկա չէ նաև պաշտպան Զարուհի Փոստանջյանը:

Ղուկասյանի մյուս պաշտպան Արամայիս Հայրապետյանը հայտնել է. «Ֆիքսված փաստ է, որ Վարդան Ղուկասյանը ունի առողջական խնդիրներ և հատկապես շաքարային դիապետը կարող է վայրյենական հանգեցնել անձի մոտ առողջական վիճակի վատթարացման: Անձը նշում է, որ դեղորայքի պատճառով թմրածություն է առաջանում իր մոտ: Իսկ այդ պայմաններում ֆիզիկական ներկայությունը դատական նիստին չի ապահովում դատարանի իր արդար քննության իրավունքը»:

Դատավորը որոշում կայացրեց հետաձգել դատական նիստը և հաջորդ նիստին Վարդան Ղուկասյանին հարկադրաբար ներկայացնել դատարան:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։