Վարդան Ղուկասյանը հայտարարություն է տարածել

ԴՕԿ կուսակացության հիմնադիր Վարդան Ղուկասյանի թելեգրամյան ալիքում հրապարակվել է նրա հայատարարությունը։

Ողջույն, հարգելի ժողովուրդ։
Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել բոլոր այն անձանց, ովքեր եկան և մասնակցեցին մարտի 25-ի ցույցերին Երևանում և Գլենդելում։ Ցանկանում եմ հայտարարել՝ ՀՀ իշխանությունների մուրազը մնալու է իրենց փորը, և ես չեմ արտահանձնվի Հայաստանին։ Ավելացնեմ նաև, որ այս պահին ոչ մի դրամահավաքի անհրաժեշտություն չկա, և ես բավարարված եմ իմ փաստաբանական խմբի աշխատանքով։ Շատ շնորհակալ եմ Մարկ Կիրակոսից, բայց նրա օգնության կարիքը այլևս չկա։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև այն քաղաքական գործիչներին՝ հանձինս Համայակ Հովհաննիսյանի, Գևորգ Պետրոսյանի և Ժիրայր Սեֆիլյանի, որոնք ունեցան ազնվություն և համարձակություն բացեիբաց ձեռնոց նետելու ՀՀ իշխանություններին։ Իսկ «մնացած ընդդիմությունները» լռեցին՝ «ես ձեր տուն կգամ մի քիչ ուշ հնդիկներով ու արաբներով»։
Նաև ավելացնեմ, որ ԴՕԿ կուսակցության նախագահ Անուշ Խուդավերդյանը հավատարիմ է մնացել իր սկզբունքներին և ՀՀ-ում ներկայացնում է ինձ։ Կոչ եմ անում կուսակցության բոլոր անդամներին, հետևորդներին, բարեկամներին հավաքվել նրա շուրջ։ Անընդունելի է պառակտումը և փոխադարձ ատելությունը։
Հարգելի ժողովուրդ, չենք հանձնվում, չենք հիասթափվում և չենք վախենում։ Մեր ներքին թշնամին թույլ է, վախկոտ է, բայց նենգ է ու չար։ Իսկ ի՞նչ է պետք չարի հաղթանակի համար. որպեսզի բարի մարդիկ ոչինչ չանեն։

Հարգանքով
Վարդան Ղուկասյան