Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ապրիլի 19-ին տեղի ունեցավ Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդմնակալության արարողությունը, որին չմասնակցեցին պետական և տեղական ոչ մի կառույցներիի ներկայացուցիչներ՝ Նիկոլից էին վախեցել… Հատկանշական է, որ հրավերը ընդունել էին Գյումրիում ՌԴ հյուպատոս Իգոր Տիտովը, ով շնորհավորական ուղերձով հանդես եկավ և 102-րդ ռազմաբազայի հրամանատարը… Բոլորն էլ հասկանում են, որ Տիտովն առանց ՌԴ ԱԳՆ-ի դաբրոյի Վարդան Ղուկասյանին չէր շնորհավորի, իսկ 102-րդ ռազմաբազայի հրամանատարներն էլ առանց ՌԴ ՊՆ-ի դաբրոյի չէին ընդունի նորընտրիր հականիկոլական քաղաքապետի հրավերը… Սա նշանակում է, որ ՌԴ-ն Գյումրիում իր հյուպատոսի և զինվորականների միջոցով Նիկոլին ասեց, որ թքած ունի վերջնինս կուսակցության Գյումրիի ՏԻՄ ընտրություններում պարտվելու և Նիկոլի համար ամենաանցանկալի թեկնածուի քաղաքապետ ընտրվելու կարծիքի վրա՝ բացահայտելով, որ Վարդան Ղուկասյանը վայելում է ռուսների հովանավորությունը…
Հիմա արդեն նաև պարզ է, թե ինչու՛ Վարդան Ղուկասյանը հանդես եկավ Կոմունիստական կուսակցության “բրենդով”, երբ կարող էր Ռուսաստանի հետ չասոցացվող ինչ-որ մի “փախած” կուսակցությունով առաջադրվեր, ինչպես արեցին շատերը…
Մեծ հավանականությամբ կապիտուլյանտ Նիկոլը Վարդան Ղուկասյանի նկատմամբ մինչև հիմա”մեղմ” է՝ չի ձերբակալել, հենց այն պատճառով, որ վերջինիս թիկունքին կանգնած է Մոսկվան ու հիմա, երբ Նիկոլի թիվ մեկ հովանավորը Վաշինգտոնում էլ չկա, իսկ Եվրոպան էլ այնքան հզոր չէ, որ առանց Վաշինգտոնի կարողանա մինչև վերջ Նիկոլի հակահայ իշխանությունը պաշտպանել ռուսների հետ բացահայտ առճակատման գնալու դեպքում, Նիկոլ Անհողը որոշել է ԴԵՌ սպասել իր տերերի նոր հրահանգներին ու շատ չզայրացնել Կրեմլին՝ Վարդան Ղուկասյանին ընդամենը “վախեցնելով” ունեզրկմամբ և քրեական նոր գործերով…
Ավելին՝ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև բանակցությունները, Թրամփի վարչակազմի կողմից Նիկոլի բայդենամետ իշխանության նկատմամբ անհետաքրքրությունը, ինչպես նաև Թրամփի կողմից գլոբալիստների շահերը սպասարկող ծրագրերի հովանավորության չեղարկումը կաշկանդում են Նիկոլին, ով զգուշավոր է ռուսամետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ…
Վարդան Ղուկասյանին՝ ռուսական հովանավորության մասին են վկայում նաև ռուսաստանյան գրեթե բոլոր խոշոր մեդիաների կողմից Գյումրու նորընտիր քաղաքապետի երդմնակալության լուսաբանումը, ինչպես նաև Կրեմլի հետ աֆիլացված գործիչների, օրինակ՝ Սեմյոն Բաղդասարովի վարդանամետ մեկնաբանությունները…
Այս ամենում կարևորն այն է, որ Մոսկվան մինչև վերջ կանգնի Վարդան Ղուկասյանի կողքին, քանի որ Նիկոլի կողմից վերջինս չեզոքացումը հարված կլինի ոչ միայն ընդդիմադիրներին, այլ ավելի շատ հենց նույն Ռուսաստանին, որը կընկալվի հանրության կողմից որպես Մոսկվայի թուլություն և հերթական պարտություն…
Ի դեպ, Կրեմլում Հայաստանի գծով համակարգող նշանակվել է ՌԴ նախկին վարչապետ Սերգեյ Կիրիենկոն, որ պուտինյան վարչակազմի ամենաազդեցիկ դեմքերից է և, ըստ լուրերի, կոնկրետ զբաղվելու է երկակի խաղեր տվող հայ ռուսամետների հետ, ովքեր Ռուսաստանում ահռելի կապիտալ են դիզել, բայց Հայաստանուն Նիկոլ են սատարում…
Հ.Գ. Փաստորեն, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն աշխարհաքաղաքական գործոն է…
Микаел Альбертович Саркисян
Ոչ մեկը չէր կարող հետ վերադարձնել կոմունիզմը, աշխարհի ոչ մի կետում։
Նա ամենահզորն է