Վարդան Ղուկասյանին պաշտոնազրկելու օպերացիան վերջնականացվում է. Armlur

Armlur.am-ը գրում է. «ArmLur.am-ի՝ իրավապահ համակարգին մոտ կանգնած բացառիկ աղբյուրները հաղորդում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն հանձնարարել է մշակել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին պաշտոնից հեռացնելու սցենար։

Ըստ նույն աղբյուրների՝ վարչապետը պահանջել է գտնել ցանկացած իրավական ձևակերպում, որով հնարավոր կլինի անվավեր ճանաչել Ղուկասյանի ընտրությունը։ Փաշինյանի մտադրությունն է ակտիվացնել «ընտրակաշառքի» թեման և այդ հիմքով հակաքաղաքապետական գործընթաց սկսել։ Սակայն իրավապահ համակարգում նույնիսկ նշում են՝ նման նախադեպ պարզապես գոյություն չունի, ընտրությունը կայացել է, քաղաքապետը ընտրվել է, ուստի պարզ չէ, թե ինչպես պետք է կյանքի կոչվի վարչապետի քաղաքական հրահանգը։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ իշխանական վերնախավում քննարկվում է նաև Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործերից մեկը «թեժացնելու» տարբերակը՝ նրան նույնիսկ կալանավորելու հնարավորությամբ։ Թիրախը պարզ է․ թույլ չտալ, որ Գյումրու ղեկավարն իր քննադատական հայտարարություններով շարունակի ազդել հասարակական տրամադրությունների վրա։
Թեև հրապարակավ ներկայացվում է, թե Վարդան Ղուկասյանին ուզում են հեռացնել՝ ռուսամետ հայտարարությունների և միութենական կազմ մտնելու գաղափարի և ՀՀ ինքնիշխանության դեմ խոսելու պատճառով, սակայն իրական պատճառը նրա բաց, անզիջում քննադատությունն է Փաշինյանի և ՔՊ-ի հասցեին։

Գյումրու քաղաքապետի խոսքը լսելի է ոչ միայն երկրորդ քաղաքում, այլև մայրաքաղաքում։ Նրա վերջին հարցազրույցները, վարչապետին ուղղված 50-ից ավելի նամակները և հրապարակային դժգոհությունները իշխանության կողմից ընկալվել են որպես «անթույլատրելի համարձակություն»։

Ինչպես նկատում են ArmLur.am-ի աղբյուրները, եթե անգամ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հարցազրույց տալու համար դատապարտվել է երկու տարվա ազատազրկման, ապա դժվար չէ կռահել՝ ինչ կարող է սպասել Վարդան Ղուկասյանին իր համարձակ հայտարարություններից հետո»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։