Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից կրկին տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ

Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանին այսօր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից կրկին տեղափոխել են «Երևան–Կենտրոն» ՔԿՀ։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց նրա պաշտպան Զարուհի Փոստանջյանը։
Երեկ Ղուկասյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ից տեղափոխվել էր հիվանդանոց։ Փոստանջյանը հայտնել էր, որ Վարդան Ղուկասյանը շաքար ունի, որը հասել է մինչև 19, և կորոնարոգրաֆիայի կարիք կա։
«Այս պահին դեռևս չեն ներկայացրել բժշկական փաստաթղթերը, որ հասկանանք, թե ինչ հիմնավորմամբ են նրան դուրս գրել հիվանդանոցից»,– ասաց փաստաբանը։
Նա Ղուկասյանի առողջական վիճակի մասին մանրամասներ չկարողացավ հայտնել` նշելով, որ գնում է քրեակատարողական հիմնարկ` տեսակցության։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։