«Վարդան Ղուկասյանին ապօրինի կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան». Փաստաբան

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փաստաբանները միջնորդություն են ներկայացրել դատարան՝ նրա կալանքը վերացնելու մասին։ Այդ մասին հայտնել է փաստաբաններից Արամայիս Հայրապետյանը։

«Վարդան Ղուկասյանին ապօրինի, շարունակվող կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։ Ընդ որում՝ կալանքն ապօրինի է՝ անկախ պարոն Ղուկասյանի առողջական վիճակից։ Այն ապօրինի է եղել ի սկզբանե՝ 21․10․2025թ-ից սկսած, երբ պարոն Ղուկասյանի նկատմամբ կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ»,- հայտարարել է Հայրապետյանը։

Հիշեցնենք՝ երեկ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր, նրան տեղափոխել էին հիվանդանոց։

Հիշեցնենք նաև, որ Ղուկասյանին մեղադրում են կոռուպցիոն գործարքների մեջ, մեղադրանքը նա չի ընդունում։ Գյումրու քաղաքապետին ձերբակալելու օրը լայնածավալ բողոքի ակցիա տեղի ունեցավ քաղաքապետարանի մոտ, բազմաթիվ քաղաքացիներ էին հավաքվել՝ իրենց վրդովմունքն արտահայտվելով Վարդան Ղուկասյանին ձերբակալելու առնչությամբ։ Բողոքի ակցիային հաջորդեցին զանգվածային ձերբակալություններ ու կալանավորումներ՝ քաղաքացիների, քաղաքապետարանի աշխատակիցների շրջանից։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։