Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսով։
Նշենք՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության 3 պատգամավոր՝ Մհեր Մելքոնյանը, Գառնիկ Դանիելյանն ու Գեղամ Մանուկյանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորություն են ներկայացրել դատարան։ Երաշխավորներին է միացել նաև դերասան Լևոն Հարությունյանը:
Հիշեցնենք նաև, որ նա կալանավորվել է կաշառք ստանալու մեղադրանքով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը կարող էր երկարաձգվել 3 ամսով։ Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Լևոն Պետրոսյանի նախագահությամբ այսօր մեկնարկած դատական նիստի ժամանակ մեղադրող դատախազը միջնորդություն էր ներկայացրել երկարաձգել կալանքի ժամկետը, քանի որ ըստ դատախազության՝ ավելի վաղ կիրառված խափանման միջոց կալանքի հիմքերը շարունակվում են պահպանվել։




