Այսօր Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կստանձնի պաշտոնը։ Երդմնակալության արարողությանը ներկա է նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը։
ՔՊ-ն, ինչպես ավագանու առաջին նիստը, բոյկոտել է նաև Ղուկասյանի երդմնակալության արարողությունը։
«Հրապարակ»-ը գրել էր․ «ՔՊ-ում հույս ունեն, որ Մարտուն Գրիգորյանի թիմն այսուհետ ձեռքերը կլվանա, և ավագանու գործունեությունը կտապալվի` կգնան արտահերթ ընտրությունների: Իսկ եթե ոչ` շարքերին հասկացրել են, որ Վարդան Ղուկասյանի հարցերն իրավական ճանապարհով կլուծեն»: