Վարչապետի խոսքերը սպառնալիք են Սամվել Կարապետյանի նկատմամբ. Ռոբերտ Ամստերդամ

Մեր ընկերությունն անմիջականորեն մասնակցելու է Կարապետյանների գործին, ես սպասում եմ փաստաբանների պալատից հաստատման, Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։

«Որպես միջազգային փաստաբան այն դիրքորոշմամբ եմ հանդես գալիս, որ Կարապետյանի գործն ակնհայտորեն քաղաքական է։ Ցանկացած դատավարություն, որն այստեղ տեղի է ունենում, կարող է համեմատելի լինել ինչ-որ շոուի, ցուցադրական դատավարության հետ»,-ասաց Ամստերդամը։

Նրա խոսքով՝ գլխավոր դատախազի կողմից առաջադրված մեղադրանքն օրենքի դատարանում չի կարող հիմնավոր ճանաչվել, դա անընդունելի է։

Ռոբերտ Ամստերդամը նշեց, թե Կարապետյանի կողմից օգտագործված բառերը սխալ են մեկնաբանվել։

«Դրանց հիման վրա տրամաբանորեն չի կարելի հանգել եզրակացության և մեղադրանք առաջադրել»,-ասաց նա։

Փաստաբանի խոսքով՝ վարչապետը ճիշտ չի լսել իր վստահորդի կողմից արտահայտված բառերը.

«Դրանից հետո նա ասել է բառեր, որոնք և՛ սպառնացող են, և՛ վիրավորական, օգտագործել է բառեր, որոնցից բխում է, որ նա պետության ողջ իշխանությունը գործադրելու է պարոն Կարապետյանի դեմ։ Ժողովրդավարական հասարակությունում դա չլսված բան է։ Գլխավոր դատախազի մասնակցությունն այս գործին նորմալ չէ»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։