Նիկոլ Փաշինյանի աշխատակազմն այս ամիս 2 թանկարժեք ԱԹՍ-ներ է գնել, որոնցից մեկն արժե 3 մլն 390 հազար կամ 8 915,98 դոլար, մյուսը՝ 4 մլն 948 հազար կամ 13016.23:
ԱԹՍ-ները զինված են ցերեկային և ջերմատեսիլ տեսախցիկներով, բոլոր կողմերից հագեցած են սենսորներով: Գնման պայմանագրում նշված չէ նպատակը, սակայն քանի որ գնորդը վարչապետի աշխատակազմն է, ենթադրվում է, որ այդ դրոնները գնվել են նկարահանումներ անելու համար:




