Search
Close this search box.

Վարչապետի՞ ասածն էր ճիշտ, թե ՊԵԿ-ի. Աննա Իսրայելյան

Լրագրող Աննա Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երեկ ԱԺ-ում իր ելույթում Նիկոլ Փաշինյանը նման մի բան ասաց, թե հայտարարագրման համակարգով նախատեսված սոցիալական ծախսերի փոխհատուցմամբ հնարավորություն ենք ստանում ներդրում ունենալ մեր թոռների կրթության մեջ:
Մինչդեռ մինչ այսօր ՊԵԿ-ը իր բոլոր հաղորդագրություններում նշել է, որ եկամտային հարկի գումարից սոցիալական ծախսերի փոխհատուցում նախատեսվում է «իրենց և իրենց ընտանիքի անդամների (ամուսին, ծնողներ և զավակներ) համար կատարած սոցիալական ծախսերից»:
Հիմա պարզաբանման կարիք կա՝ վարչապետի՞ ասածն էր ճիշտ, թե ՊԵԿ-ի: