«Վարչական շրջանների՝ մեր կատարած աշխատանքից դժգոհ եմ. բավարար չափով ջանք չենք գործադրել, որպեսզի մասնավոր տնտեսվարողները, ովքեր ունեն պարտականություն իրենց դիմացի հատվածներում ձնամաքրման ախատանքներ իրականացնելու համար, այդ աշխատանքներից տեղեկացված լինեն»,- գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Երկու օր առաջ Կիևյան փողոցի շքամուտքից եղբորս հետ դուրս ենք գալիս: Էդտեղի խանութի տերը մաքրում է դիմացի հատվածն ու ասում է՝ ինձ սրա համար փող պետք է տաք: Այսինքն՝ ինքը չգիտի, որ ինքը պարտավոր է դա անել»,- հավելեց Ավինյանը:




