ՏԵՍԱՆՅՈւԹ․ Վարազդատ Լալայանն՝ աշխարհի կրկնակի չեմպիոն

Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիո Վարազդատ Լալայանը երկրորդ անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ավարտվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Լալայանը հավասարը չունեցավ տղամարդկանց +110 կգ քաշայինների պայքարում: Լալայանը երկամարտում գրանցեց 461 կգ արդյունք (211+250):

Այս քաշային կարգում Բահրեյնը ներկայացնող Գոռ Մինասյանը երկամարտի 447 կգ արդյունքով աշխարհի փոխչեմպիոն է (205+242):

Պոկում վարժությունում Վարազդատ Լալայանը առաջին մոտեցմամբ պոկեց 206 կգ-ը: Երկրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավերդյանը պատվիրեց 211 կգ, բայց աշխարհի չեմպիոնը ձախողեց: Երրորդ մոտեցմամբ Լալայանը բարձրացրեց 211 կգ-ը եւ այս վարժությունում նվաճեց փոքր ոսկե մեդալ:

Գոռ Մինասյանը պոկում վարժությունում առաջին փորձից ձախողեց 205 կգ-ը, երկրորդ մոտեցմամբ հաջողությամբ բարձրացրեց 205 կգ-ը: Երրորդ մոտեցման համար Մինայսանը պատվիրեց 210 կգ, բայց չկարողացավ պոկել ծանրաձողը:

Հրում վարժությունում Լալայանը առաջին մոտեցմամբ բարձրացրեց 245 կգ եւ ապահովեց չեմպիոնությունը: Երկրորդ մոտեցմամբ հաջողությամբ հրեց 250 կգ-ը, երրորդ մոտեցման համար պատվիրեց 261 կգ, բայց չկարողացավ հրել: Այս վարժությունում էլ Լալայանը նվաճեց փոքր ոսկե մեդալ:

Գոռ Մինասյանը հրում վարժությունում հաջողությամբ կատարեց միայն առաջին մոտեցումը՝ 242 կգ: Երկրորդ մոտեցմամբ ձախողեց 251 կգ-ը: Երրորդ մոտեցումից հրաժարվեց:

Հայաստանի թիմն աշխարհի առաջնությունում նվաճեց երկամարտի մեկ ոսկե եւ առանձին վարժություններում երկու փոքր մեդալներ: Փաշիկ Ալավերդյանի գլխավորած թիմից փոքր արծաթե մեդալակիր է դարձել Գոռ Սահակյանը (71 կգ) եւ փոքր բրոնզե մեդալ է նվաճել Գարիկ Կարապետյանը (110 կգ):

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։