Ինչպես հայտնել էինք, Լոռու մարզպետի պաշտոնում նշանակված Արեն Մկրտչյանին ԱԺ-ում փոխարինել է Վանիկ Օհանյանը։ Վերջինս քիչ առաջ երդվեց բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները, պահպանել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանության ու շահերի պահպանմանը: