Վանաձորում 2 ժամ որոնողական աշխատանքներից հետո երեխային հայտնաբերել են հոր մեքենայի բեռնախցիկում

Երեկ՝ հուլիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու բնակարաններից մեկից 8-ամյա երեխան դուրս է եկել և չի վերադարձել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր է մեկնել Վանաձորի թիվ 1 և Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գուգարքի բաժնի ծառայողները՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Փրկարարները, ոստիկանները, պարեկները ու երեխայի հարազատները սկսել են որոնել 8-ամյա երեխային և մոտ 2 ժամ տևած որոնողական աշխատանքներից հետո նրան հայտնաբերել են իր հայրիկի ավտոմեքենայի բեռնախցիկում՝ քնած վիճակում։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։