Վանաձորի պարեկները կույր են ձևանու՞մ. Կարեն Հեքիմյան

Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Միայն մեկ դեպք նկարագրեմ: Վանաձոր: ՀՀ ներքին գործերի նախարարությունում որպես կրտսեր պարեկ և, միաժամանակ` ավագ սերժանտ, աշխատող Ասլանյան Արմենը, միաժամանակ` Արմենյան Ասլանը, կանգնեցնում է ավտոմեքենան և ամրագոտիով փաստացի (առերևույթ) ԱՄՐԱԿԱՊՎԱԾ վարորդին հայտարարում է, որ վերջինս ամրագոտիով ամրակապված չէ: Այնուհետև, «կրտսեր-ավագ»-ը միաժամանակ` «արմեն-ասլան»-ն ասում է, որ «երևի լավ չի նկատել», սակայն հավելում` «ես ամրագոտի գրեմ, դու բողոքիր»: Հենց այսպես` գժականով:
Վանաձորի Պարեկային ծառայության աղբյուրները հայտնում են, որ Ծառայության գրասենյակը լեփ-լեցուն է «ամրագոտիով չամրակապվելու» վարչական ակտերով և դրանց դեմ բողոքներով: Նույն աղբյուրները նշում են, որ պարեկները «պլան են կատարում», իսկ դրա կատարման ամենադյուրին տարբերակն «ամրագոտիով չամրակապվելու» ակտն է: Հաշվարկը պարզ է: 100 պայմանական ակտից կբողոքարկվեն, առավելագույնը` 20-ը: 80-ի դեպքում ակտն անբողոքարկելի կդառնա և թքած, թե վարորդն իրականում ամրակապված է եղել: Բա Նիկոլ Փաշինյանի ասած «տուգանքի մատերիալը» հո պոզով ու պոչով չէ՞:

Եվ, ուրեմն, փառք Հայաստանի մատերիալներին, կներեք, հերոս հարկատուներին:
Փառք, փառք, փառք:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։