Search
Close this search box.

Վանաձորի գլխավոր ճարտարապետը կալանավորվեց

Այսօր երկու ամսով կալանավորվեց Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը։

«Գլորիա» կարի ֆաբրիկայի սեփականատեր Բագրատ Դարբինյանի ու նույն գործով երեկ ձերբակալված ևս չորս անձանց մասով դեռ պարզ չէ։

Երեկ «Ազատություն»-ը հայտնել էր, որ ձերբակալվել են Հայաստանի ամենախոշոր կարի ֆաբրիկայի՝ «Գլորիա»-ի սեփականատեր Բագրատ Դարբինյանն ու Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը՝ առավոտից նրանց աշխատասենյակներում մի քանի ժամ կատարված խուզարկությունից հետո։

Հակակոռուպցիոն կոմիտեն դեռ քրեական վարույթի վերաբերյալ մանրամասներ չի հայտնում։ «Ազատությանը» հայտնի է միայն, որ ձերբակալված պաշտոնյաները կասկածվում են ապօրինի շինարարության թույլտվության և իրականացման մեջ։