Վանաձորի դատարանում uպանվածի մայրը դшնшկով հարձակվել է մեղադրյալի վրա

Սպանված երիտասարդի մայրը դանակով հարվածել է մեղադրյալ Էրիկ Դադիվանյանին և փախչել դատարանի դահլիճից։

Վանաձորի դատարանում դատական նիստի ընթացքում միջադեպ է գրանցվել․ սպանված երիտասարդի մայրը դանակով հարձակվել է իր որդու սպանության գործով մեղադրյալի վրա։

Կինը դանակով հարվածել է մեղադրյալ Էրիկ Դադիվանյանին, այնուհետև փորձել է փախչել դահլիճից։ Դեպքի վայր է ժամանել շտապօգնության խումբը։

Ներքին գործերի նախարարությունը տեղեկացվել է միջադեպի մասին և հայտնել, որ դեպքի հանգամանքները պարզվելու են առաջիկայում։

Հիշեցնենք՝ 2024 թվականին Ստեփանավանում 4 հոգով դաժանաբար սպանվել էր 21-ամյա Հայկ Մ.-ն։ Սպանության գործով մեղադրյալի աթոռին նստած էին 4 անձինք, որոնցից մեկը՝ Էրիկ Դադիվանյանը, դանակահարվել է դատարանի նիստի ընթացքում։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ միջադեպի հեղինակ կինը եղել է՝ սպանված երիտասարդի մայրը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։