Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով հարցաքննել են ՔՊ-ական Ախտոյանին. Armlur

ArmLur.am-ը գրում է. «Մեր տեղեկությունների համաձայն, քննչական կոմիտեն հարցաքննել է Մերձավանի նախկին գյուղապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի եղբորը, Փարաքարի ավագանու ՔՊ-ական անդամ Դավիթ Ախտոյանին։

Իրավապահները փորձել են պարզել Ախտոյան եղբայրների հնարավոր կապը Վալոդյա Գրիգորյանի սպանության պատվերի հետ։ Ավելին, նախաքննական մարմինը պարզել է, որ սպանությունից մոտ տաս օր առաջ հենց ՔՊ-ական նախկին գյուղապետ Մհեր Ախտոյանն անձամբ օդանավակայան է տարել և ճանապարհել սպանության գործով կալանավորված Գևորգ Հարությունյանին։ Սակայն այսքանով ամեն ինչ չի ավարտվում։

Մերձավանի նախկին ղեկավար Մհեր Ախտոյանի եղբայրը, ավագանու ՔՊ խմբակցության անդամ Դավիթ Ախտոյանը պարբերաբար զանգահարել է իրավապահներին և խնդրել ապահովել իրենց անվտանգությունը։ Նրա պնդմամբ՝ այն ուժերը, որոնք Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո հսկում են իրենց տունն ու շարժը, բավարար չեն, ուստի պետք է ուժեղացնել ոստիկանության ներկայությունը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։