Վահան Թումասյանը հայտնում է Շիրակի մարզում ձկնորսի հնարավոր ջրահեղձման մասին

Հավանաբար դժբախտ դեպք է գրանցվել Շիրակի մարզի ջրավազաններից մեկում, տարածված խոսակցությունների համաձայն, այսօր առավոտյան ձկնորսներից մեկն է ջրանհեղձ եղել, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Շիրակ» կենտրոնի տնօրեն Վահան Թումասյանը՝ կից հրապարակելով տեսանյութ։

«Այս պահին այն ամբողջովին շրջապատված էր և ձկնորսներին մոտ չէին թողնում, որքան հասկացանք պատահական անցորդների խոսակցություններից, բոլորը սպասում էին Սևանից եկող ջրափրկարարների:

Ախուրյանի ջրամբարից, երբ տարին ջրառատ է լինում, որոշ տեղեր ջուրը փախնում է դուրս և փոքրիկ լճակներ են ձևավորվում գարնան ամիսներին: Նման լճակ կա Շիրակի մարզի Անի համայնքի Լուսաղբյուր գյուղի դիմաց, ձկնորսների սիրելի վայրն է, այս օրերին ամբողջ լճակի ափերով, ամեն մի մետրին մի ձկնորս է նստում»,-գրել է Թումասյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։