Վահան Կոստանյանը պատասխանել է Ադրբեջանի դժգոհությանը

ՀՀ-ԵՄ ռազմավարական փաստաթղթի վերանայման կարիք չենք տեսնում, այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը:

«Այդ փաստաթղթում, ըստ էության, արտահայտվում է այն օրակարգը, որն ունենք ՀՀ-ի և ԵՄ-ի միջև, իսկ ԵՄ մեր գործընկերները նաև բավականին մեծ աջակցություն են ցուցաբերում հենց այդ ուղղությամբ»,- ասել է նա:

Փոխարտգործնախարարն ընդգծել է, որ օգոստոսի 8-ը կարևոր հանգրվան էր Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում, բայց դեռևս մնում են հարցեր, որոնք հետագա քննարկման կարիք ունեն:

Նշենք, որ Արբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, թե ՀՀ-ԵՄ ռազմավարական փաստաթուղթը հակասում է երկու երկրների միջև խաղաղության գործընթացին։ Բաքուն մասնավերապես դժգոհություն էր արտահայտել այն առնչությամբ, որ այդ փաստաթղթում կիրառվել է «Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո փախստական դարձած Ղարաբաղի հայեր» ձևակերպումը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։