Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Իրաքի նախագահի հետ

Թուրքմենստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդի հետ։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Իրաք երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ։

Նախագահներն ընդգծել են հայ-իրաքյան հարաբերությունների դինամիկ զարգացմանը, փոխադարձ վստահության հիման վրա ընդլայնվող քաղաքական երկխոսությանն ու գործնական համագործակցության խորացմանը միտված շարունակական ջանքերի կարևորությունը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության, խաղաղության հաստատման և կայունության ամրապնդման ուղղությամբ իրականացվող նախաձեռնությունների շուրջ։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության տեսլականը՝ շեշտելով ծրագրի իրագործման լայն ներուժը՝ որպես տարածաշրջանային հաղորդակցության, փոխկապակցվածության և տնտեսական ներառական զարգացման հենասյուն։

Այս համատեքստում կողմերը նշել են, որ տարածաշրջանային կայունությունն ու փոխկապակցվածությունն ունեն վճռական նշանակություն տրանսպորտային և տնտեսական հնարավորությունների ընդլայնման համար։ Ընդգծվել է TRIP նախագծի կյանքի կոչման և հաղորդակցության բոլոր ուղիների լիարժեք գործարկման կարևորությունը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։