Վահագն Սլեքսանյանը պարզաբանել է` ինչու ռազմական բյուջեի շեշտակի ավելացում այլևս անհրաժեշտ չէ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է բանակի բյուջեի հետագա ավելացման հնարավորությանը։

Նրա խոսքով՝ 2017 թվականին Հայաստանի ռազմական բյուջեն կազմել է 400 մլն, մինչդեռ 2025-ին այն հասնելու է 1 միլիարդ 700 մլնը։

«Այդ ծախսերը հիմնականում ենթադրում են ռազմական ձեռքբերումներ։ Դրանք տեղի են ունենում ըստ պլանի։ 2026 թվականին ձեռքբերման անհրաժեշտությունը նվազում է, որովհետև 2025-ին արդեն կատարվել են անհրաժեշտ գնումները»,-ասաց պատգամավորը։

Ալեքսանյանը նշեց, որ լրացուցիչ պլանավորում, այնուամենայնիվ, իրականացվում է։

«Կարծում եմ՝ շեշտակի աճ այլևս պետք չէ, քանի որ առաջին՝ Հայաստանը և Ադրբեջանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագիր, երկրորդ՝ վերջին տարիներին բյուջեի արդեն իսկ շեշտակի աճի տեմպը բավարար է»,-ընդգծեց նա։

Լրագրողների դիտարկմանը, թե արդյոք վերականգնվել է ուժերի բալանսը, Ալեքսանյանը արձագանքեց․ «Ինչո՞ւ պետք է ուղիղ համեմատության մեջ դիտարկենք մեզ Ադրբեջանի հետ։ Մենք պետք է ունենանք մարտունակ բանակ, որը կկարողանա պաշտպանել ՀՀ սուվերեն տարածքը։ Այդ պատճառով էլ մեր կառավարությունը նախկին խղճուկ 400 մլն բյուջեն հասցրել է 1 միլիարդ 700 մլն-ի»։

Բացի այդ նա ասաց՝ պետք չէ Ադրբեջանի ռազմական ձեռքբերումները մեր պրիզմայով չափել, քանի որ պետդումայի պատգամավորը սպառնացել է Ադրբեջանին պատերազմով:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։