Վահագն Ալեքսանյանը՝ Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարցի մասին

Պատգամավոր Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարց չի քննարկվում։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության 7-րդ համագումարից հետո ասել է Վահագն Ալեքսանյանը։

«Այդ հարցը քննարկվել է կուսակցության վարչությունում, ավելին՝ դուք դրա մասին տեղեկացված եք մեր տարածած մամուլի հաղորդագրությունից։ Նորմալ կուսակցական պրոցես է, իրականում ես վստահ եմ, որ բոլոր կուսակցություններում էլ ինչ-որ միջադեպեր, ինչ-որ դեպքեր, անհամաձայնություններ և հարցեր լինում են։ Ժողովրդավարական կարգերին հարիր կուսակցություններում դրանք լինում են առավել շատ, որովհետև այն, ինչը բնորոշ է քրեաօլիգարխիկ բուրգի կառուցվածք ունեցող կուսակցություններին, բնորոշ չէ ժողովրդավարական կուսակցություններին»,- ասել է Ալեքսանյանը։

Պատգամավորը նշել է, որ լինում են դեպքեր, երբ հատվում են կարգապահական բոլոր գծերը, այդ ժամանակ տեղի է ունենում համապատասխան հարցով նիստ, կայացվում է համապատասխան որոշում։

Հիշեցնենք՝ օրեր առաջ ՔՊ կուսակցությունը հաղորդագրությամբ անդրադարձել էր խնդրին՝ նշելով, որ Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չեն եղել, իսկ Հայկ Սարգսյանին հայտարարվել է խիստ նկատողություն։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։