Ադրբեջանական գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը կրկին վիրահատվել է: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց նրա դուստրը’ Վերա Խաչատրյանը։
«Հայրս արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, իրեն համեմատաբար լավ է զգում»,-ասաց Խաչատրյանը։
Հիշեցնենք որ գերությունից վերադառնալուց հետո Խաչատրյանն արդեն երկրորդ անգամ է վիրահատվում՝ մեկ ամսվա ընթացքում։




