Վագիֆ Խաչատրյանը հիվանդանոցում է, շուտով կվիրահատվի․ Վերա Խաչատրյան

Վագիֆ Խաչատրյանը հիվանդանոցում է, շուտով կվիրահատվի, այս պահին գտվում է Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, այս մասին MediaHub-ին ասել է Վագիֆ Խաչատրյանի դուստր Վերա Խաչատրյանը։

«Անչափ երջանիկ եմ, որ հայրս եկել է, իմ աղոթքները տեղ հասան: Պապաս ծերացել ա, էս 2 տարվա մեջ շատ ա ծերացել, մի կողմից բանտը, մյուս կողմից` աորտալ ստենոզ հիվանդությունը, մյուս կողմից՝ կարոտը։ Շուտով սրտի վիրահատություն կանեն, հետո հայրս կվերադառնա տուն, մեր ընտանիքը շատ երջանիկ է, սիրտս, քիչ է մնում, պայթի ուրախությունից: Որ լսեցի լուրը, չէի հավատում»,-ասել է Վերա Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին չորս գերի է վերադարձել Հայաստան՝ այդ թվում Վագիֆ Խաչատրյանը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։