Վաղը կարող է ուշ լինել. Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

8-րդ օրն է Նարեկ Սամսոնյանը հացադուլի մեջ է։ Նարեկ Սամսոնյանը կալանքի տակ է ընդամենը մեկ՝ «հետույք» բառի համար։ Նարեկն ունի այնպիսի լուրջ առողջական խնդիր, որ դեկտեմբեր ամսին վիրահատության պիտի ենթարկվեր, բայց նոյեմբերին կալանավորվեց։ Հացադուլը է՛լ ավելի է սրում Նարեկի լուրջ հիվանդությունը եւ հետեւանքները կարող են լինել անդառնալի։
Ես դիմել եմ միջազգային մի շարք կառույցների, այդ թվում՝ ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովին՝ հույս ունենալով, որ գոնե այս անգամ իրենք թքած չեն ունենա։
Իմ աչքի առաջ դատարանում 50 վայրկյանում մահացավ Արմեն Գրիգորյանը։
Հացադուլը Նարեկին կատեգորիկ հակացուցված է։
Սա միջազգային բոլոր նորմերով մարդու խոշտանգում է։
Ու վաղը կարող է ուշ լինել։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։