Անահիտ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Վաղը հնչելու է ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ արցախցի շրջանավարտների համար ուրիշ միջավայրում, ուրիշ դպրոցներում… Բոլորիս սրտերում սակայն մեկ այլ զանգ է սպասում իր ժամին՝ հարազատ դպրոցի զանգը։
Սիրելի առաջին ուսուցչուհի Zarine Harutyunyan
Շնորհակալ եմ, որ իմ որդու համար Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցը երկրորդ տունը դարձրիք ու սերմանեցիք այն հատկանիշները, որոնք ժամանակի ընթացքում դարձան նրա ուժը, արժանիքը և իմ ամենօրյա հպարտության պատճառը։
Հարգելի դասղեկ Նելլի Ասլանյան
Այս տարիների ընթացքում Դուք եղաք հենարան, խրախուսող խոսք, երբ պետք էր, և ուղեկից՝ թե՛ ուրախ, թե՛ դժվարին պահերին։ Ծնողի համար ամենամեծ խաղաղությունը վստահությունն է, և մենք վստահ էինք՝ մեր երեխան լավ ձեռքերում էին։
Սիրելի տնօրեն Մարելլա Ավանեսյան
Շնորհակալություն դպրոցում արժեքային մթնոլորտի ձևավորման և բազմաթիվ սերունդների ճիշտ դաստիարակության համար։ Ձեր աշխատանքի արդյունքը մեր երեխաներն են՝ ուժեղ, կրթված ու նպատակասլաց։
Մենք հավատում ենք, որ անպայման գալու է այն օրը, երբ կրկին բացվելու են մեր հարազատ դպրոցի դռները և դասասենյակները լցվելու են երեխաների խինդ ու ծիծաղով։ Ու զանգն այդ կազդարարի վերադարձի սկիզբը։