«Վաղարշապատում նախկին գյուղապետական ռեժիմը գործել է». Անի Խաչատրյան

«Վաղարշապատն այն համայնքներից էր, որտեղ թևածում էին մարդկանց ընտրությունների տանելու տարբեր մեթոդներ: Առնվազն, երբ նայում ենք ընտրաատեղամասերի առանձնացված արդյունքներին, հասկանում ենք, որ այնտեղ դեռ էդ նախկին գյուղապետական ռեժիմը գործել է»,- Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում ասել է ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը: Նա նշել է, որ ՔՊ-ն արդար հաղթանակ է տարել: «Կասկածի տակ եմ դնում ոչ միայն Սևակ Խաչատրյանի ձայները, առնվազն ընդդիմադիր բոլորինը կասկածի տակ եմ դնում՝ ելնելով այսօր հրապարակված, երեկվանից շրջանառվող լուրերից»,- հավելել է նա:

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։