Ինչպես հայտնել էինք, երեկ խուզարկություններ են իրականացվել Վաղարշապատի ավագանու ընտրություններում երկրորդ տեղը գրաված ընդդիմադիր «Հաղթանակ» դաշինքի անդամների տներում:
«Ընտրակաշառք ստանալու, տալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթներով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 5 անձ։ Նրանց նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված խափանման միջոցներ»,- այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։




