Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Նիկոլ Փաշինյանը։Facebook–ի իր էջում գրել է .«Եթե Կտրիճ Ներսիսյանը Վազգեն Գալստանյանի եւ Գեւորգ Աջապահյանի կալանավորումը ապօրինի է համարում, ուրեմն կիսում է ռազմական հեղաշրջում անելու, մարդկանց պատերի տակ գյուլլելու, երկրում քաոս ստեղծելու վերը նշված անձանց գաղափարաբանությունն ու պլանները։
Առավելեւս այս պարագայում, Վաղարշապատ խոշորացված համայնքի որեւէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել, մանավանդ որ, Կտրիճի եւ մի քանի այլ անձանց շնորհիվ այդ տարածքները փակ չեն շնության համար»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արհամարհում է Բագրատ և Միքայել Սրբազանների անմեղության կանխավարկածը, նախաքննության գաղտնիքը, առանց դատի ու դատաստանի նրանց հանցագործ է հռչակում։ Փաշինյանը դիտավորյալ կաթողիկոսին և սրբազաններին իրենց ավազանների անուններով է կոչում, Սուրբ Էջմիածնի ու Վեհարանի տարածքներն էլ համարում է Վաղարաշապատ խոշորացված համայնքի տարածք, ուր շնություն է արվել։ Թե շնության ի՞նչ ապացույցներ ունի, որն է համարում շնություն, պարզ չէ։ Վաղարշապատ ասացիր, Դիանա Գասպարյանին հիշեցի, հիշեցի Փաշինյանի կադրի՝ Վաղարշապատ համայնքի ՔՊ-ական ղեկավարի հետ կապված սկանդալները, նրա պաշտոնանկությունը, գալիք ընտրություններում ՔՊ-ին հաղթեցնելու նպատակով Վաղարշապատը Խոյ համայնքին կամայական միավորելը։ 2018վականին , երբ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շատ բարձր էր, ինչու այն ժամանակ նա հարձակում չէր գործում ՀԱԵ բարձրաստիճան հոգևորականների վրա; Այն ժամանակ Բաքվից Հայ առաքելական եկեղեցու վրա չէին հարձակվում, մեր եկեղեցին չէին համարում Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համար խոչընդոտ։ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել նոր կապիտուլյացիա՝ խաղաղության համաձայնագիր, դրա 17 կետերն այնքան վատ են Հայաստանի ու հայերի համար, որ Նիկոլ Փաշինյանը դրանք չի հրապարակում։ Հայ առաքելական եկեղեցին մնացել է նոր կապիտուլյացիային դիմադրող միակ ինստիտուցիոնալ կառույցը, որը <<բարեփոխելու>> պատրվակով Փաշինյանը ցանկանում է կաթողիկոսին փոխել, եկեղեցին դարձնել իրեն հլու, ենթակա մի կառույց։ Հայ ազգային ինքնության բոլոր պատվարները անցած 7 տարում քանդել են, մնացել է Հայ առաքելական եկեղեցին, ուստի Նիկոլ Փաշինյանն ամեն առավոտ գրառումներով հարձակվում է Հայ առաքելական եկեղեցու ղեկավարության վրա։