Uպանություն Չարենցավանի եկեղեցում

Չարենցավանում սպանության մեջ կասկածվող 26-ամյա երիտասարդը հոգեբուժարանում հաշվառված է: Այս մասին հայտնեցին ՆԳՆ-ից:

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 14.02-ին, Չարենցավանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Չարենցավան քաղաքի եկեղեցու մոտից շտապօգնության խումբը դանակահարված վիճակում բուժօգնության է տեղափոխել Չարենցավանի բնակիչ 57-ամյա Անդրանիկ Ղ․-ին, որտեղ նա մահացել է։

Տեղեկությունը փոխանցվել է Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն, Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժին և Պարեկային ծառայություն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանության մեջ կասկածվողը հոգեբուժարանում հաշվառված 26-ամյա մի երիտասարդ է, որը եկեղեցում դանակահարել է մահացածին վերջին հրաժեշտ տվող հարազատներից մեկին՝ 57-ամյա տղամարդուն։ 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։