Search
Close this search box.

ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Սուրբծննդյան հայրապետական պատարագ և Ջրօրհնեքի կարգ՝ Մայր Աթոռում

Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի Սուրբ Ծննդյան և մկրտության հիշատակումն է։ Մայր աթոռում մատուցվում է Սուրբծննդյան տոնական պատարագ, որից հետո կատարվում է Ջրօրհնեքի կարգ։ Ըստ ավանդույթի` խաչը ջուրն իջեցնելը խորհրդանշում է Հիսուսի Հորդանան գետը մտնելը: Պատարագիչը խաչով, ապա մյուռոնով օրհնում է ջուրը և հավատացյալներն այդ ջրից տուն են տանում, որպես օրհնություն ու բուժիչ դեղ հիվանդների համար: