Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկում է «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանի և շարժման մյուս 17 մասնակիցների գործով դատական երկրորդ նիստն է։
Երեկ նրանց խափանման միջոցը փոխելու հարցը չքննարկվեց, նախատեսվում է, որ այսօր կքննարկվի։
Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ շարժման ղեկավարներից ու մասնակիցներից 18 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչության նախապատրաստություն) և 43-419-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն):