Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը շինծու դատավարության ժամանակ հայտարարել է, որ հրաժարվում է իր փաստաբանից:
Ադրբեջանի ԶԼՄ-ների տվյալներով՝ Վարդանյանը դատավարության ընթացքից դժգոհ լինելով, որոշել է հրաժարվել իր պաշտպանությունից։
Նշվում է, որ Ռուբեն Վարդանյանը դիմել է դատարան՝ իր փաստաբան Աբրահամ Բերմանի հետ կոնֆիդենցիալ հանդիպում ունենալու խնդրանքով:
Դատարանը բավարարել է միջնորդությունը, ինչի կապակցությամբ հայտարարվել է կարճատև ընդմիջում։ Ընդմիջումից հետո Ռուբեն Վարդանյանը միջնորդություն է ներկայացրել՝ հայտարարելով, որ հրաժարվում է իր փաստաբան Աբրահամ Բերմանից։
Իր միջնորդությունը հիմնավորելով՝ Վարդանյանը նշել է, որ հրաժարվում է փաստաբանից, քանի որ ընդհանուր առմամբ դժգոհ է դատավարությունից։ Աբրահամ Բերմանը նշել է, որ միջնորդությունը բավարարելու կամ մերժելու որոշումը թողնում է դատարանի հայեցողությանը։