Թույլ առաջնորդը մոտեցնում է վտանգը մեր տներին, ուժեղ առաջնորդը բերում է երաշխավորված խաղաղություն. Նարեկ Կարապետյան

Մեր հասարակությունում կա մի հատված, որը մտածում է, թե Փաշինյանը բերում է խաղաղություն թուրքերի հետ, իսկ մենք՝ պայքար, գրել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

«Եվ հոգնած լինելով պայքարից՝ լուծում է փնտրում Փաշինյանի առաջարկած «գեղեցիկ», բայց անիրական նկարի մեջ:

Հարգելինե՛րս, բառացիորեն 5 օր առաջ Ադրբեջանը բացել է «Երևանի ադրբեջանական թատրոն»:

«Իրևանի», «ադրբեջանական», «թատրոն»… 3 բառ, որոնցից ոչ մեկը մյուսի հետ կապ չունի:

Նրանք Երևանում բնակեցվելու և երկիրը խառնելու ծրագիր ունեն, ինչը միայն կույրը չի տեսնում:

Փաշինյանի՝ ադրբեջանցիների առաջին խմբին ընդունելու մասին հայտարարությունը, հավանաբար, կսկսվի այսպես.

«Մենք պետք է մեզ հարց տանք՝ այդ մարդիկ այստեղ ապրե՞լ են, թե՞ ոչ։ Եթե ապրել են՝ ունե՞ն իրավունք, թե՞ ոչ։ Չէ՞ որ նրանք էլ ունեն միջազգային իրավունքներ: Խաղաղ ապրելու համար մենք պետք է սովորենք կողք կողքի և … »։

Թույլ առաջնորդը մոտեցնում է վտանգը մեր տներին:

Ուժեղ առաջնորդը բերում է երաշխավորված խաղաղություն»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։