Երեկ՝ հոկտեմբերի 27-ին Թուրքիայի արևմուտքում գտնվող Բալիկեսիր նահանգում տեղի ունեցած 6.1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վիրավորվել է 22 մարդ։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա: Ցնցումները զգացվել են Ստամբուլում, Իզմիրում, Բուրսայում և այլ շրջաններում: Շենքեր են ավերվել։ Երկրաշարժից մի քանի րոպե անց տեղի է ունեցել 4.2 մագնիտուդով հետցնցում։




