Թուրքիայում ՌԴ դեսպանն ազատվել է պաշտոնից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ալեքսեյ Երխովին ազատել է Թուրքիայում դեսպանի պաշտոնից։ Այս մասին հայտնի է դարձել սեպտեմբերի 5-ին․ «Ալեքսեյ Վլադիմիրովիչ Երխովին ազատել Թուրքիայի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից», — ասվում է հրամանագրում։

Պուտինը մեկ այլ հրամանագրով դիվանագետին նշանակել է Ուզբեկստանում նոր դեսպան։ Մինչ այդ Պուտինը Օլեգ Մալգինովին ազատել էր այդ պաշտոնից։

Երխովը Թուրքիայում դեսպան է 2017 թվականի հունիսի 19-ից։ 1983 թվականին նա ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ​​ինստիտուտը և սկսել է աշխատել որպես դիվանագետ։ Նա աշխատել է Մարոկկոյի, Եգիպտոսի և Իսրայելի դեսպանատներում։ 2018 թվականից նա ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական ​​կոչում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։