Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին թիկնապահ` 50-ամյա Մահիր Մամեդովին մահացած են գտել Թուրքիայի արևմուտքում գտնվող Այդըն քաղաքի Քուշադասի զբոսաշրջային շրջանի հյուրանոցներից մեկում։ Այս մասին գրում է Türkiye–ն։
Նրա մարմինը հայտնաբերել են Այդըն մարզի Քուշադասի քաղաքի հինգաստղանի հյուրանոցում, ուր նա ժամանել էր հանգստանալու կնոջ` Քեմալյա Մամեդովայի և որդու հետ։
Որդին և կինը դուրս են եկել զբոսանքի, իսկ վերադառնալուն պես հայտնաբերել են Մամեդովին անշարժացած հատակին պառկած։ Հյուրանոց շտապօգնության բրիգադ և ոստիկանություն է ժամանել։ Բժիշկները արձանագրել են Մամեդովի մահը։
Մամեդովի մահվան հստակ պատճառը պարզ կդառնա դիահերձումից հետո։