Թուրքիայի Բալըքեսիր նահանգում տեղի ունեցած երկրաշարժից հետո գրանցվել է 1235 հետցնցում, որից 19-ը 4 մագնիտուդից բարձր է եղել, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը:
Հիշեցնենք՝ կիրակի Սինդիրգի քաղաքի մոտակայքում 6.1 մագնիտուդով երկրաշարժի էր տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել էր 1 մարդ, 29-ը՝ վիրավորվել: