Թուրքիայի հետ շարունակում ենք քննարկումները պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ. Արմեն Գրիգորյան

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Երևանն ու Անկարան շարունակում են քննարկումները՝ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար սահմանի բացման վերաբերյալ հնարավորինս շուտ իրականացնելու շուրջ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Գրիգորյանն ասել է լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։

«Ժամկետի մասին որևէ բան չեմ կարող ասել։ Մենք ակնկալում ենք, որ այն պայմանավորվածությունները, որոնք ունեցել ենք Թուրքիայի հետ, կիրականացնենք։ Շարունակում ենք քննարկել թուրքական կողմի հետ, որպեսզի այդ պայմանավորվածությունները իրականություն դարձնենք հնարավորինս շուտ»,- խոսելով Հայաստան-Թուրքիա սահմանի հնարավոր բացման ժամկետների մասին՝ ասել է Արմեն Գրիգորյանը։

Հայաստան-Թուրքիա սահմանը փակվել է 1993 թվականից՝ Թուրքիայի կողմից։ 2022 թվականից Հայաստանն ու Թուրքիան հարաբերությունների կարգավորման գործընթաց են սկսել, որի շրջանակներում կողմերը պայմանավորվել են սահմանը սկզբնական շրջանում բացել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար, սակայն այդ պայմանավորվածությունը մինչ այս պահը կյանքի չի կոչվել։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։