Թուրքիայի հետ սահմանի բացումը կարող է էապես փոխել տարածաշրջանի ճարտարապետությունը. ՀՀ ԱԳ նախարար

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրերը աննախադեպ հնարավորություններ են ստեղծել։ Այս մասին դեկտեմբերի 2-ին Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Նա հայտնել է, որ իր եվրոպացի գործընկերների հետ քննարկել է TRIPP նախագծի իրականացման աշխատանքները։

Նրա խոսքով՝ լրացուցիչ քայլերը, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացումը և խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը, կարող են զգալիորեն փոխել ամբողջ տարածաշրջանի քաղաքական և տնտեսական ճարտարապետությունը։

Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը տեղի կունենա 2026 թվականի մայիսին։ Նա սա գնահատել է որպես նշանակալի իրադարձություն։ Հայ նախարարը իր եվրոպացի գործընկերներին հրավիրել է Երևան։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։