Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանի բացումն ընդամենը ժամանակի հարց է. հավատում եմ, որ այդ պահը մոտենում է. Փաշինյան

Շատ դրական երկխոսություն ունենք Թուրքիայի հետ։ Կարծում եմ՝ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանի բացումն ընդամենը ժամանակի հարց է, քանի որ հիմա որևէ էական խոչընդոտ չկա: Այս մասին Փարիզի Խաղաղության 8-րդ ֆորումի շրջանակում անցկացված «Առաջնորդության խաչմերուկներում» խորագրով քննարկմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Թե ինչքան արագ դա տեղի կունենա, արդեն այլ հարց ու այլ խնդիր է։ Ես կարծում եմ, որ մենք հասնում ենք մի հանգրվանի, որում կունենանք լիարժեք դիվանագիտական հարաբերություններ, բաց սահմաններ, տնտեսական, քաղաքական համագործակցություն և կլինենք նորմալ հարևաններ։ Հավատում եմ, որ այդ պահը մոտենում է, գալիս է, այդ պահը շուտով կգա։ Բայց ստույգ երբ, չեմ կարող հիմա ասել»,- նշել է Փաշինյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։