Թուրքիան քննարկում է Հայաստանի հետ սահմանը վեց ամսվա ընթացքում բացելու հնարավորությունը. Bloomberg

Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին, հաղորդում է, որ Թուրքիան քննարկում է Հայաստանի հետ իր ցամաքային սահմանը առաջիկա վեց ամսվա ընթացքում բացելու հնարավորությունը։

«Ըստ իրազեկ աղբյուրների՝ Թուրքիան քննարկում է Հայաստանի հետ իր ցամաքային սահմանը առաջիկա վեց ամսվա ընթացքում բացելու հնարավորությունը, ինչը վերջ կդնի Եվրոպայում սառը պատերազմի ժամանակների վերջին փակ սահմանի գոյությանը և ճանապարհ կբացի Կովկասում առևտրի վերածննդի համար», — հաղորդում է գործակալությունը։

Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունները չեն արձագանքել Bloomberg-ի մեկնաբանության խնդրանքներին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։