Search
Close this search box.

Թուրքիան գովել է Փաշինյանին

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կարևոր է համարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձները Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու վերաբերյալ։

«Մեր տարածաշրջանում բացվել է երկարատև խաղաղության, կայունության և բարգավաճման հնարավորությունների պատմական պատուհան: Ես հավատում եմ, որ Հայաստանը նույնպես կգործի երկարաժամկետ ռազմավարական հեռանկարով։

Այս ուղղությամբ կարևոր ենք համարում վարչապետ Փաշինյանի դրական ուղերձները: Մեր համոզմամբ, այն դիրքորոշում է արտահայտում խաղաղության օգտին և նպաստում է այս գործընթացում դրական առաջընթացին։ Անկարան շարունակում է նպաստել կողմերի միջև առանց միջնորդների երկկողմ բանակցություններին։ Խաղաղության հաստատումն իր հետ կբերի նոր հնարավորություններ, որոնք աննախադեպ են մեր տարածաշրջանի զարգացման համար»,- ասել է Ֆիդանը։