Search
Close this search box.

Թուրքիան՝ ցնցnւմների մեջ

Please enter a valid URL

Սեպտեմբերի 18-ին Թուրքիայի տարբեր նահանգներում 2 իրարահաջորդ երկրաշարժ է գրանցվել:

Ինչպես հայտնում է Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը» (AFAD), առաջին ցնցման էպիկենտրոնը եղել է Մալաթիա նահանգի Փյություգրե շրջանում: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4.5 բալ:

Երկրորդ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է արևելյան Ադըյաման նահանգի Չելիքհանի շրջանը: Ուժգնությունը կազմել է 4,1 բալ:

Ավերածությունների և կամ զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: